Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

«Նման բան չի եղել»

«Նման բան չի եղել»
10.07.2012 | 11:36

Հանգստյան չորս օրերին մայրաքաղաքում շրջանառվող թեժ խոսակցություններից մեկն էլ այն էր, որ հունիսի 21-ից հետո առողջապահության արհմիությունն առողջապահության աշխատակցի տոնը պաշտոնապես նշելուց հետո այն շարունակել է «Հարսնաքարում», որին ներկա է եղել նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆԸ։ Լուրը ճշտելու համար դիմեցինք պարոն Թումասյանին։
-Ո՞վ է ձեզ նման ապատեղեկություն տրամադրել։ Ոչ ոք «Հարսնաքարում» չի եղել։ Իսկապես, առողջապահության աշխատակցի տոնն առողջապահության արհմիությունը պաշտոնապես նշել է, բայց ոչ թե «Հարսնաքարում», այլ ֆիլհարմոնիայում։ Պաշտոնական միջոցառումից հետո բոլորը բաժանվել են։ Անձամբ այդ հարցի շուրջ զրուցել եմ առողջապահության արհմիության նախագահի հետ։ Նա բացառել է «Հարսնաքարում» լինելու հանգամանքը և վստահեցրել է, որ միջոցառումը «Հարսնաքարում» չի շարունակվել։ Այդ մասին տեղեկացրել եմ նաև առողջապահության նախարարին։
-Այդ դեպքում ո՞ւմ է պետք սուտ տեղեկություն տարածելը, այն էլ այն դեպքում, երբ արհմիությունը և հատկապես արհմիության կոմիտեի նախագահի պաշտոնը երբեք քաղաքականացված չեն եղել։
-Չեմ պատկերացնում` ո՞ւմ է դա պետք։ Անկեղծ ասած` Ձեր հարցն ինձ զայրացնում է։
-Ինչո՞ւ։ Եթե մենք առանց Ձեզ հետ խնդիրը ճշտելու այն ներկայացնեինք, ապա Ձեր զայրույթը հասկանալի կլիներ։
-Զայրանում եմ, քանի որ նման բան չի եղել։ Նորից եմ կրկնում` պաշտոնական մասից հետո երեկոյան ժամը 21.00-ին անմիջապես գնացել եմ տուն։ Շատ կցանկանայի, որ ինձ տաք այն մարդու անունը, ով ինձ տեսել է «Հարսնաքարում»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3196

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ